Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք լռելու»-ն 127 հոգի են

Դեկտեմբեր 08,2011 11:13

Երեկ մենք հայտնաբերեցինք «Չենք լռելու»-ի «դեմքերից» մեկին՝ Նարինե Ասլանյանին, որը պատասխանեց մեր հարցերին։

Հասարակությունն ասում է, որ դուք «դեմք» չունեք եւ անհասկանալի մի նախաձեռնություն եք, ոչ ոք չի ճանաչում ձեր անդամներին։

 

– Մեր անդամները բազմիցս մեկնաբանություններ են տվել

տարբեր լրատվամիջոցների։ Մենք հերոսանալու խնդիր մեր առջեւ չենք դնում, ինքնափիառի կարիք էլ չունենք։ Դրա փոխարեն ունենք մեկ նպատակ՝ դա մեր այս փոքրիկ հայրենիքը գոնե մի քիչ ավելի լավը դարձնելն է։ Մենք կարող ենք մեր անունները բոլորի համար ճանաչելի դարձնել, դիվիդենտներ վաստակել դրանով, բայց, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, դա մեզ պետք չէ։ Ինքնափիառը խորթ է մեր խառնվածքին։

Լավ, բայց ինչո՞ւ հանդես չեք գալիս ավելի հրապարակայնորեն։

Հայտնի է ձեր շարժման ղեկավարի՝ Աշոտ Պողոսյանի անունը, իսկ

մյուս անդամնե՞րը։ Կա՞ կոնկրետ պատճառ։

– Այն ֆորմատը, որում մենք աշխատում ենք, մեր համոզմամբ, լիովին բավարար է մեր առջեւ դրված խնդիրները լուծելու համար։

Ինչպես արդեն նշեցի, ինքնափիառի միջոցով անձնական ամբիցիաները բավարարելու խնդիր չունենք։

Իսկ ընդհանրապես քանի՞ անդամ ունի ձեր նախաձեռնությունը, եւ ովքե՞ր են ակտիվիստները։ Անունազգանուններով կնշե՞ք։ Որովհետեւ կարծիք կա, որ 2-3 հոգի եք ընդամենը։

– 102 գրանցված ակտիվիստ ունենք Հայաստանում եւ 25 հոգի՝ արտերկրում՝ սփյուռքահայ երիտասարդների շրջանում։ Նրանք բոլորն ակտիվիստներ են, որոնց անունները կարող ենք հրապարակել, բայց դա կձանձրացնի ձեզ։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031