Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը կտրականապես դեմ է ֆուտբոլասերների այն կարծիքին, թե վնասվածքներն Էդգար Մանուչարյանին խանգարում են լիարժեք հանդես գալ միայն ակումբում, իսկ դրա փոխարեն հարձակվողը մշտապես խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում: «Այդ պնդումները միանգամայն անհիմն են: Ցավոք, Էդգարը վնասվածքներ ստանում է, բայց մենք նրան Հայաստանի ազգային հավաքական չթողնելու իրավունք չունենք: Իսկ այնտեղ Մանուչարյանն ավելի հաճախ խաղում է միայն «խոցումներով»:
Էդգար Մանուչարյանը ֆուտբոլի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջնությունում անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ, տեղեկացնում է «Armfootball.com»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ