Ոստիկանությունն առավոտյան իր բնակարանից բերման է ենթարկել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, արձակագիր Արմեն Օհանյանին: ՀԱԿ-ի իրավական աջակցության հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այս պահին որեւէ մանրամասն դժվարացավ հայտնել կատարվածի մասին: Արմեն Օհանյանի պաշտպանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն է, որն այս պահին փորձում է պարզել, թե ինչն է խնդիրը:
Մանրամասները՝ ավելի ուշ