Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ու նախագահն է՞լ են երազում եվրոպական մի տաքուկ երկրում աշխատանք գտնելու մասին»

Դեկտեմբեր 08,2011 10:57

Տարօրինակ երկիր է Հայաստանը։ Այն, որ երկրիս բնակչության մեծ մասը երազում է հայտնվել որեւէ արտասահմանյան երկրում, նորություն չէ եւ առանձնապես զարմանալի էլ չէ։ Բայց, որ Երկրիս բարձր պւսշտոնյներն էլ են դա երազում եւ ցանկացած փոքրիկ հնարավորություն օգտագործում արտերկրում հայտնվելու համար, թերեւս արտառոց է ու աննախադեպ։ Մի երկիր, որի նախագահը պաշտոնավարումն ավարտելուց հետո համաձայնում է դառնալ ռուսաստանյան մի ֆինանսական կորպորացիայի տնօրենների նախագահ։ Մի երկիր, որի օմբուդսմենը հրաժարվում է պաշտպանել իր երկրի քաղաքացիների իրավունքները եւ համաձայնում պաշտպանել Կենտրոնական Ասիայի բնակչության իրավունքները։ Մի երկիր, որի մեկ միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը հրաժարական է տալիս՝ հայտարարելով, որ բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ է ստացել, եւ օրեր անց նշանակվում է ռուսական մի բանկի փոխնախագահ։ Մի երկիր, որի անվտանգության նախկին նախարարը (Կառլոս Պետրոսյան) մշտական բնակության է տեղափոխվում Ռուսաստան եւ հիմնադրում հետխորհրդային ինտեգրացիա քարոզող «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժումը։ Մի երկիր… Իսկ գուցե երկրիս վարչապետն ու նախագահն է՞լ են երազում եվրոպական մի տաքուկ երկրում աշխատանք գտնելու մասին։ Ասում են՝ վարչապետը, մասնավորապես, բոլոր հնարավորություններն ունի Իսպանիա տեղափոխվելու եւ խիստ բարեկեցիկ կյանքով ապրելու։ Բարեկեցությունը՝ բարեկեցություն, բայց սա պարզապես խայտառակություն է պետության համար։ Ինչպե՞ս կարող է այս երկիրը երկիր դառնալ, երբ ոչ մեկն իր ապագան չի տեսնում սյստեղ։ Երբ նպատակը ոչ թե պետություն կառուցելն է եւ համընդհանուր բարեկեցություն ապահովելը, սյլ սեփական կենցաղը մի քիչ ավելի բարեկեցիկ դարձնելը եւ բարձր աշխատավարձ ստանալը։

 

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031