Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որ վերադարձի առաջին մենամարտն անցկացնելու է 2012 թվականի հունվարի 14-ին՝ արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ռոզալիո Ֆարիասի հետ, «BoxijgScen.com»-ին հայտարարել է. «Ցանկանում եմ իմ երկրպագուներին գեղեցիկ մարտ նվիրել: Իհարկե, պարտություններից համապատասխան հետեւություններ արել եմ: Բայց հիմա արդեն առաջ նայելու եւ պայքարին պատրաստ լինելու ժամանակն է:
Ես ցանկանում եմ վերանվաճել իմ երկրպագուների սրտերը: Իսկ դրա համար պարտավոր եմ համոզիչ հաղթանակ տանել: Ուզում եմ Նոր տարին սկսել փայլուն հաղթանակով եւ դրանից հետո նպատակադրվել չեմպիոնական նոր գոտի նվաճելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ