ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերը հայտարարել է, որ 2014 թվականին Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի շխարհի առաջնության ժամանակ կկիրառվի դարպասի գրավումն արձանագրելու ավտոմատ համակարգ: Դրա համար իրենց տեխնոլոգիաներն են ուղարկել ինն ընկերություններ: Բացառապես եվրոպական ընկերությունների ներկայացրած թեստերի առաջին փուլն արդեն հաջողությամբ փորձարկվել է այս տարվա սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներ ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի ղեկավարությունը սկզբնական շրջանում կտրականապես դեմ էր այս գաղափարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ