«Արամ Մանուկյան. ՀԱԿ-ն ունի «թշնամի թերթեր» հրապարակումից առաջ զանգահարեցի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին` ճշտելու ունեցածս տեղեկությունը, թե արդյոք երեկ տեղի ունեցած Արաբկիրի ՀՀՇ կառույցի հավաքի ժամանակ ինքը հնչեցրե՞լ է երեք թերթերի անուններ եւ ասել, որ դրանք «թշնամի թերթեր» են: Արամ Մանուկյանն ուղղեց, որ ոչ թե ՀՀՇ, այլ Կոնգրեսի տարածքային կառույցի հավաք է եղել ու ասաց, որ ինքն իրավունք ունի ունենալ իր կարծիքն այն թերթերի մասին, որոնք չեն ներկայացնում Կոնգրեսի շահը:
Արդեն հրապարակումից հետո պարոն Մանուկյանը զանգահարեց եւ արեց հետեւյալ հայտարարությունը. «Այն անձը, որը ձեզ տվել է տեղեկատվություն՝ բացարձակ ստել է, այն չի համապատասխանում իրականությանը: Առաջինը` դա չի եղել ՀՀՇ ժողով, ինչպես լրագրողն է ինձ ներկայացրել, դա եղել է Կոնգրեսի հավաք: Երկրորդ` ՀԱԿ կենտրոնական գրասենյակից այնտեղ որեւէ մեկը ներկա չի եղել: Երրորդ` ես հայտարարել եմ, որ այդ թերթերը ՀԱԿ-ի շահերը չեն ներկայացնում: Ես գտնում եմ, որ թերթը պետք է ներողություն խնդրի սխալ ինֆորմացիա հաղորդելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ