Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ տեղն է

Դեկտեմբեր 07,2011 21:12

Ամեն օր «Առավոտը» զանազան մամուլի հաղորդագրություններ է ստանում, դրանց մեծամասնությունը հայերեն է: Օրինակ « ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը, «Բիլայնը» իրենց հաղորդագրությունները ուղարկում են պարտադիր երեք լեզվով՝ ներառյալ հայերենը: Բրիտանական խորհուրդը, ՀՀ-ում ԱՄՆ, Արգենտինայի, Ֆրանսիայի եւ մյուս երկրների դեսպանատները մամուլի հաղորդագրությունները, բացի իրենց երկրների պետական լեզուներից կամ անգլերենից, պատրաստում են նաեւ Հայաստանի Հանրապետության պետական լեզվով՝ հայերենով, մի բան, որ չես կարող ասել որոշ դեսպանատների մասին: Վերջիններիս թվում են մասնավորապես Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, այն բացառապես անգլերենով է իրազեկում ամեն ինչի մասին: Նույն կերպ է վարվում նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը: Ամենաթարմ օրինակը Համազգային թատրոնում Իտալիայի դեսպանի՝ վաղը կայանալիք ասուլիսի մասին անգլերեն հաղորդագրությունն է` ուղարկված բոլոր ԶԼՄ-ներին:  Հայաստանին վաղուց իբրեւ ֆորպոստի վերաբերվող Ռուսաստանի դեսպանատունը բնականաբար մեծ եղբոր մայրենի լեզվով է «խոսում» հայաստանցիներիս հետ, վրացերենի  հանդեպ Վրաստանի հայերից մշտապես հարգանք ակնկալող Վրաստան երկրի դեսպանատունը Հայաստանում իր մամուլի հաղորդագրությունները տարածում է ոչ թե հայերեն, այլ չգիտես ինչու, ռուսերեն:

Հավանաբար նրանց ոչ ոք չի դժգոհել, որ շարունակում են նույն ոգով, կամ էլ մեր ազգային արժանապատվությունը բավարար հիմքերի վրա չէ, որ մեզ հետ այսպես են վարվում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031