Այսօր ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակ, Կառավարական 2 տուն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 203 սենյակում նկատվում է ծխապատ գոտի: Այս մասին Aravot.am-ին փոխանցում են ԱԻ նախարարության լրատվական կենտրոնից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել` 18.43-ին:
Այրվել են երեքական քմ մակերեսով պատ և հատակ, գրապահարան, աթոռ և թուղթ, ջերմահարվել են 4 մոնիտոր, օդորակիչ և սեղան: Տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Արթուր ՕՐԴՈՅԱՆԻ