«Արդեն ասել եմ, որ մի քանի օր առաջ ԱԺ նիստում տեղի ունեցած միջադեպը համարում եմ փակված, քանի որ Առաքել Մովսիսյանի կողմից ինձ ուղղված վիրավորանքին տվել եմ համարժեք պատասխան: Եթե ինձ որեւէ մեկը բարեւում է, ապա ես պատասխանում եմ բարեւին: Ինչ վերաբերում է ջերմ բարեւելուն, ապա այդ հրապարակման հեղինակը դա հնարել է: Հնարել է նաեւ սեռական բնույթի չհնչած հայհոյանքները: Թեեւ հասկանում եմ, որ նրանք շատ կուզենային, որ այս միջադեպը շարունակություն ունենար, եւ իրենք էլ կողքից նայեին եւ դրա միջոցով իրենց ձեռքերը տաքացնեին, սակայն թո՛ղ հույսները կտրեն, որովհետեւ այդպիսի քայլ չեմ կատարի»,- մեկնաբանելով մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ «Շմայսին», երեկ ջերմորեն բարեւել է, Aravot.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը: