Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյանը փայատեր չէ, քանի որ նրա հետ ժողով չի արել

Դեկտեմբեր 07,2011 19:25

Ամասիայի կարի գործարանը, որը կառուցվել է հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության եւ մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների՝ մասնավորապես ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով, կռվախնձոր է դարձել: Ըստ որոշ տեղեկությունների, այս գործարանում, հակառակ ոմանց կամքի, «փայատեր» է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: Չնայած՝ այսօր Aravot.am-ի հետ զրույցում գործարանի սեփականատեր, սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ ոչ լսել է, ոչ էլ նման բան կա, քանի որ ինքն «այդ մարդու հետ ժողով չի արել», եւ որ միակ փայատերն ինքն է:

Ինչ վերաբերում է գործարանի աշխատակիցների աշխատավարձերը ուշացնելուն, ապա Քրիստիան Գերեջին հավաստիացրեց. «Ես  միայն ձեզ կարամ ասեմ եւ փաստեմ, որ իմ սոցվճարներն ու ուղարկած աշխատավարձերը  բոլորն օրենքով եւ բանկի միջոցով է՝ կանխիկ փող չկա մեր սիստեմայի մեջ` գերմանական սիստեմն է` ես բաց եմ, կարամ ձեզ բաց հաշիվով  ցույց տամ, որ ըսենց բան չկա: Մեզ մոտ  աշխատանքի ընդունվելիս սկզբում վճարում են նվազագույն  աշխատավարձի չափով, այնուհետեւ դառնում է  գործարքային: Ինչքան շատ արտադրեն, այնքան  շատ էլ կստանան»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031