Լրահոս
Օրվա լրահոսը

Գրադարանի դուռը տարվա մեջ բացվում է հաշված անգամներ

Դեկտեմբեր 07,2011 19:29

«Գրադարանը  շատ վատ վիճակում է. ջեռուցում կա, բայց չլինելու հաշիվ է: Անգամ կարող եմ մատներիս վրա հաշվել, թե տարվա մեջ քանի անգամ եմ բացում գրադարանի դուռը, իսկ ձմռանը խոսք լինել անգամ չի կարող, մտնել չի լինում այստեղ: Խոսքս վերաբերվում է գեղարվեստական գրքերի սրահի մասին, դասագրքերի բաժինը ինչպես էլ լինի տարվա մեջ մի քանի անգամ կբացենք »,- ասում է  Վահան Զատիկյանի անվան դպրոցի գրադարնավարուհի  Հեղինեն: Պնդում է՝  կրթության և գիտության  նախարարության խնդիրն է.  «Չեմ կարող ասել, որ սա տնօրենի մեղքով է, գարնանը ինչ-որ աշխատանքներ են կատարվում: Այս գարուն փոխվեցին պատուհանները, բայց այս ամենը հիմքից է պետք փոխել»,- ասում է նա եւ ավելացնում՝ խողովակներ են դրվել, բայց այդպես էլ թողել են. «Բայց դեռ ոչինչ չի կարատարվել, ինչ անում է, տնօրենն է անում»:

Շարունակելով գրադարանավարուհու  խոսքը դպրոցի տնօրեն` Սոխակ Խոցանյանը, ասում է . «Մենք անգամ չենք էլ դիմել նախարարություն` ոչ մի ակնկալիք չունենք: Մի քանի անգամ եկել են, տարածքը ուսումնասիրել: Հույսներս չենք դնում նրանց վրա: Այստեղ էլ դպրոցի անունն է ընկնում, որ ոչինչ չի արվում, բայց մենք անգամ օգնող չունենք: Ինչ կատարվի, ես եմ լինելու նախաձեռնողը, միայն ես»:

Դպրոցը գրքերի պակաս չունի.  «7000-ից ավել անուն գիրք ունենք, չկա մի հեղինակ, որի ստեղծագործություններից գոնե մի քանիսը չունենանք: Աշակերտներն էլ երբեմն- երբեմն օգտվում են »,- համոզված է Հեղինեն:

Դպորցի աշակերտներից Տաթևիկը հազվադեպ է օգտվում գրադարանից. «Ես տանը մեծ գրադարան ունեմ, ինչի՞ս է պետք»: Տաթևիկի ընկերուհին էլ հիշեց, որ  դպրոցի գրադարան վերջին անգամ մտել է 5 տարի առաջ. «Երրորդ դասարան էի»,- ասում է նա:

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031