Մարդկանց պատկերացումներ արտաքին գովազդի հետ կապված ընդլայնում են իմ գործունեության ոլորտը: Չնայած` մի գործ անելով` այսպես թե այնպես մեր երկրում յոլա չես գնա: Այ, օրինակ, տաքսու վարորդ-քաղաքական վերլուծաբանների մասին անձամբ ես շատ եմ լսել, բայց աղբաման–գովազդային վահանակների մասին հաստատ լսած չեք լինի:
Երբ ինձ այս գործն առաջարկեցին, ճիշտն ասած, շատ զարմացա, մտածեցի` ձեռք են առնում: Ախր, ես մի հասարակ աղբամանն ու՞ր, փափուկ խաղալիքների մասին գովազդն ու՞ր: Հետո իրենց պրիստիժի մասին էի մտածում, բայց դե զոռով բերեցին ու փակցրեցին վրաս: Պիտի ասեմ, որ ինչ այս գործին եմ, այլևս նախկինի նման անտեսված չեմ զգում ինձ, անցնող-դարձողները էլ անտարբեր չեն, նայում են, ուրախանում են:
Աննա Փորսուղյան