Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը քննարկել է խնայբանկի ավանդների խնդիրը

Դեկտեմբեր 07,2011 17:23

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ:

Նիստում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, դեկտեմբերի 10-ին նախատեսված երթի անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Այնուհետև ներկայացվել և քննարկվել է խնայբանկի ավանդների վերադարձի հետ կապված` Կոնգրեսի հաշվառման ծրագրի իրականացման ընթացքը: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել համապատասխան հարցապնդումով դիմել ֆինանսների նախարարությանը:

Քննարկվել են նաև ընտրությունները թափանցիկ և օրինական դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները:

Դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ հայտնելով իր ցավակցությունը զոհերի ընտանիքներին և հարազատներին, Կոնգրեսի քաղխորհուրդը քննարկել է նաև աղետի գոտում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն, որ հակառակ իշխանությունների` դեռ 13 տարի առաջ տված խոստումների, 6300 ընտանիք շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, մինչդեռ տեղական իշխանությունները, թաղված կոռուպցիայի և ապօրինությունների մեջ, բոլորի աչքի առաջ վարում են շվայտ կյանք:

Քաղխորհուրդը հանձնարարել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովին` սեղմ ժամկետում մշակել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիր:

Ըստ ՀԱԿ հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել