Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչի են ընդունակ չբավարարված կանայք

Դեկտեմբեր 07,2011 16:50

Ինչ կարող են պատահել սեքսի պակասից, անբավարարվածության զգացումից եւ չսիրված լինելուց տառապող կանանց հետ: Aravot.am-ի հարցին պատասխանում է սեքսապաթոլոգ Արսեն Պետրոսյանը. «Սեքսի պակասից, չբավարարված մնալուց կանանց մոտ կարող են առաջ գալ ոչ միայն սեքսուալ խնդիրներ, այլեւ հոգեկան  խանգարումներ: Ոչ մեկի համար էլ հաճելի  չէ չսիրված լինելը, անպատասխան սերը, կանանց մոտ դա շատ սուր է արտահայտվում: Չսիրված կինն ակամայից դառնում է նախանձ, ագրեսիվ, նյարդային ու այդ ամենին գումարվելով նրա սեքսուալ քաղցը՝ քաոսային իրավիճակ է ստեղծվում: Այս իրավիճակում հայտնված կանայք պարտադիր հոգեբանական օգնության կարիք են զգում»:

Բժշկի մեկնաբանմամբ, քանի որ մեր հասարակությունը այնքան էլ չի ընդունում  մինչամուսնական սեռական հարաբերությունները, իսկ կանանց դեպքում առավել եւս չի խրախուսվում՝ ցավոք, այդ պատճառով շատ չամուսնացած, երեսունն անց կանայք հայտնվում են անհարմար իրավիճակներում. «Գուցե շատերը չխոստովանեն, որ սեքսի կարիք են զգում, բայց  նրանց երեսին նայելիս էլ դա զգացվում է: Մեր հասարակությունում չամուսնացած, սեռական կյանքով չապրող կանայք շատ ագրեսիվ են, երբեմն այդ ագրեսիվությունը կարող է դառնալ շատ վտանգավոր: Իրենք չեն էլ գիտակցում, որ խնդիրներ ունեն, եւ սեքսի պակասը փորձում են լրացնել ինչ-որ զբաղմունք գտնելով, աշխատանքային ժամերը շատացնելով, ոմանք դիմում են ծխախոտի, խմիչքի օգնությանը: Բայց պետք է շեշտեմ, որ ոչինչ չի կարող լրացնել սեքսի պակասը: Անբավարարվածության զգացողությունը չի հագենա խանութներ գնալով, թանկարժեք գնումներ կատարելով, ծխելով, նախանձելով, ուրիշներին վատություն անելով եւ այլն: Առողջ հոգի ունենալու համար բավարարեք ձեր սեռական ցանկությունները»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031