Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը մորեխ ու որդ չեն ուտի

Դեկտեմբեր 07,2011 16:35

Ամբողջ աշխարհում կենդանապաշտպան կազմակերպությունները ահազանգում են, որ երկրի վրա շուտով մսի պաշարները կվերանան ու մարդիկ ստիպված պետք է բուսակեր դառնան: Այդ իսկ պատճառով, օրինակ, Հոլանդիայում առաջարկում են տավարի, ոչխարի, խոզի եւ այլ «ուտելի» մսի փոխարեն վերամշակված որդեր ու մորեխներ ուտել: Իսկ այլ երկրներում, մսի փոխարեն գորտ, սոյայից պատրաստված խառնուրդներ եւ այլ մեթոդներ են առաջ քաշում:

Հաշվի անելով այն, որ հայերը մսակեր են, Aravot.am-ը այսօր «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց, թե մենք մսի պաշարները պահպանելու համար ի՞նչ պետք է անենք եւ փոխարենն ի՞նչ ուտենք: Նա ասաց, որ ամեն ժողովուրդ իր ավանդույթն ունի. «Եթե չինացիները գորտ են ուտում, մենք հայերս դա չենք կարող ուտել: ՄԵնք բանջարեղեն կուտենք»: «Լուսակերտի  թռչնաբուծական ֆաբրիկայի» նախկին տնօրեն  Մանասե Եփրեմյանի կարծիքով էլ. «Բնությունն ինքը պահպանման մեթոդ ունի, չեմ կարծում, որ մսի դեֆիցիտ լինի ընդհանրապես, սովորական աժիոտաժ է, այդպես ուղղակի ուզում են զարգացնել մորեխաբուծությունը»:

Մեր այն հարցին, թե տեղական մսավաճառները բազմիցս շեշտում են, որ մանավանդ հունվար ամսին ամենուր մսի դեֆիցիտ է լինում, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Եթե դեկտեմբերին ավելի շատ միս են վաճառում, քան հունվարին, պարզ է, որ հունվարին ավելի քիչ են մորթելու, ուստի դեֆիցիտ կառաջանա, բայց հունվարին միս քիչ ենք օգտագործում, որովհետեւ մինչեւ գոնե հունվարի 10-ը եղածն ենք օգտագործում: Մեր տանը, մինչեւ ամսի 10-ը ոչինչ չենք առնում, ոչ միս, ոչ հաց, ոչ ջուր»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031