Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ դիտորդների տպավորությունները ՌԴ ընտրություններից

Դեկտեմբեր 07,2011 16:46

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի գնահատմամբ, կիրակի օրը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքները չեն արտահայտում Ռուսաստանի բնակչության մեծամասնության տեսակետը: Որպես ասվածի վկայություն՝ մատնանշում է ընտրությունների մասնակցության փոքր տոկոսը: Նման կարծիք նա այսօր հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ա. Մելիքյանի խոսքով, վարչական ռեսուրսը Ռուսաստանում ընտրությունների օրը կիրառվել է լայնամասշտաբ կերպով՝  նաեւ այլընտրանքային լրատվամիջոցներին բռնաճնշելու համար: Ըստ բանախոսի, ռուսական իրականությունն այնքան էլ բարվոք չէ, ինչպես ցույց է տալիս պետության առաջին ալիքը: Նրա պատկերացմամբ, Ռուսաստանն արեւմտյան չափանիշերին համապատասխանող երկիր չէ, եւ նոր է ստեղծում իր պետականության իրական հիմքերը. «Ռուսաստանը դեռեւս փոքր-ինչ փոքրացված խորհրդային միություն է, եւ եթե Մոսկվան էապես տարբերվում է 70-80-ականների Մոսկվայից, ապա մնացած տարածաշրջաններն այդ առաջընթացը չեն ապահովվում»:

ՌԴ Պետդումայի ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում աշխատող Արտակ Դավթյանը նշեց, որ ընտրությունների օրը այցելել է Մոսկվայի հարավարեւմտյան շրջանի 12 ընտրատեղամասեր, որոնցից յուրաքանչյուրում մնացել է 30-40 րոպե. «2265 ընտրողներից մասնակցել էին 1040-ը, առաջին տեղում են եղել կոմունիստները, «Արդար Ռուսաստանը», 3-րդ տեղում՝ «Միասնական Ռուսաստանը», «Յաբլոկոն», 5-րդ տեղում՝ Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատներն էին»:

Նրա խոսքով, Էական խախտումների ականատես չեն եղել: Այն տեղամասերում, որտեղ ինքն է եղել, ընտրությունները հանգիստ էին անցնում, չնայած չի կարծում, որ ընտրական ընթացքը 100 տոկոսանոց արդարացի էր իրականացվում: «Ոչ բոլոր տեղամասերում ընտրողները գիտեին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին»,- փաստեց Ա. Դավթյանը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031