Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումի» շուկայում սառեցված հետ բերած միսը թարմի տակ են «սաղացնում» (տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2011 16:28

Այս տարի տոներից առաջ ձվի դեֆիցիտ չի լինի, ինչպես նախորդ տարի եղավ. նախատոնական օրերին մեկ ձուն, որը սովորաբար արժե 50-60 դրամ, վաճառվում էր 150 դրամով. «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի» նախկին տնօրեն Մանասե Եփրեմյանը: Նա ներկայումս զբաղվում է մարքեթինգով: Պարոն Եփրեմյանի տվյալներով, արդեն պահեստավորվել է 5 միլիոն հատ ձու՝ տոնական օրերին ձվի պակաս չունենալու համար:

Խոսելով սառեցված թռչնամսի մասին, նա ասաց, որ սպառողի համար ավելի ճիշտ է սառեցված հավ օգտագործել, քան՝ թարմ. «Քանի որ մենք միեւնույնն է այդ թարմն էլ, որ գնում ենք, դնում ենք սառնարանում սառեցնում ենք՝ չպահպանելով անհրաժեշտ ջերմաստիճանը եւ մսի մեջ զարգացնում ենք բակտերիաներ, իսկ սառեցվածի դեպքում՝ բոլոր չափորոշիչները պահպանվում են»:

Ասուլիսին ներկա «Հայրենական աապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ հայտնեց, որ մեր երկրում տարեկան սպառվում է 40 հազար տոննա թռչնամիս, որից 30 հազար տոննան ներկրվում է: Բացի այդ, ըստ նրա, մեր մսավաճառները խորամանկ քայլերի են գնում սառեցված խոզի միսը իրացնելու համար. «Սառեցված մսերը հետ են գալիս ու թարմի տեղ վաճառում են: Մենք նման դեպքերի հանդիպել ենք»: Aravot.am-ի հարցին ո՞ր վաճառակետերում են տեղի ունենում այդ խաբեությունները, պարոն Սաֆարյանն ասաց, որ նման բան տեսել է «Գումի» շուկայում: Նրա խոսքերով. «Պետք է մասնագետ լինես, որ կարողանաս տարբերել»: Ոչ մասնագետներին էլ մի քանի խորհուրդ տվեց չխաբվելու համար. «Տեղական խոզի միսը վաճառում են 3000-3500 դրամ, իսկ բերածը՝ 2500-3000 դրամ: Եթե միսն ամբողջական է դրված, դա հաստատ տեղական է: Եթե տեսնում եք, «պիստալետի» ձեւ ունեն, գեղեցիկ է եւ կիսաֆաբրիկատ վիճակում, ապա ներկրված են: Տեղական միսը գեղեցիկ ուպակովկա չեն անի»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031