Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՄԱԿ-ը մտնի ԱԺ՝ նշանդրեքի, կնունքի չենք գնա

Դեկտեմբեր 07,2011 15:51

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կանխատեսեց, որ ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրություններին սպասվում է վատ անակնկալ: Նա կարծում է, որ այս անգամ ընտրությունները հիմնականում չեն կեղծվելու եւ հասարակությունը քվեատուփի առաջ արտահայտելու Է այն, ինչ զգում է ՀՀԿ-ի նկատմամբ:

ՄԱԿ-ը համագործակցություն չի բացառում ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց, հարցին ի պատասխան՝ եթե ՀՀԿ-ից հրավեր ստանաք, կարո՞ղ է հայտնվեք նրանց ցուցակներում, նա վստահեցրեց, որ ոչ:

Ըստ պարոն Արսենյանի, եթե ՀՀԿ-ն նորից ԱԺ-ում մեծամասնություն կազմի, մեր կյանքը սովորական հունով կընթանա, կգնանք հարսանիքի, կնունքի, նշանդրեքի, սովորական մեր գործերով կզբաղվենք,իսկ եթե ՄԱԿ-ը մտնի ԱԺ՝ բարդություններ կառաջանան, որովհետետւ կսկսեն զբաղվել խորհրդարանական աշխատանքով. «Ես որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը չեմ բացառում, բայց էդ որոշումը կընդունեմ ընտրություններից առաջ այն ժամանակ, երբ արդեն կտեսնեմ նրան քաղաքական ձեւավորված շերտերում, որովհետեւ քաղաքական ուժն ունի տակտիկական մանեւրի հնարավորություն: Օրինակ՝ հիշեք ՀԱԿի կողմից իրականացված տակտիկական մանեւրը. Մոռացե՞լ եք ՀԱԿի երկխոսությունն իշխանության հետ, տասնյակ անգամ ողջունել եմ, ասել եմ՝ գնացեք իրար հետ խոսացեք, քչացրեք հասարակության ներսի լարվածությունը: Ավարտվեց հանրապետականի հետ խոսակցությունը՝ մանեւր արեց դեպի Բարգավաճ»: Մեր հարցին՝ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը որքանո՞վ է հնարավոր, նա պատասխանեց. «Ոչ մի բան բացառված չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031