Քանի դեռ աշխարհում չկա մի սարք, որը կկանխատեսի երկրաշարժը՝ երկրաֆիզիկայի մասնագետ Վլադիմիր Բալասանյանը, իր մասնագիտական պրակտիկայից ելնելով, առաջարկում է օգտվել կենդանիների ծառայությունից, քանի որ նրանց կանխազգացումը նման աղետներից առաջ, բավականին ուժեղ է զարգացած:
Պարոն Բալասանյանն ուսումնասիրել եւ պարզել է, որ Սպիտակի երկրաշարժին նախորդող օրերին, հատկապես այն գյուղերից, որոնք երկրաշարժի էպիկենտրոնում են գտնվել, ընտանի կենդանիներն ինչպես են անհանգիստ շարժումներ արել: Իսկ վայրի կենդանիները՝ մասնավորապես մկները, օձերն ու մողեսները՝ ուղղակի արտագաղթել են այդ բնակավայրերից:
Մասնագետն ամենայն լրջությամբ գտնում է, որ պետք է ստեղծել «կենսաբանական դիտորդների» ցանց, որը բաղկացած կլինի սեյսմավտանգ բնակավայրերի բնակիչներից, որոնք ունեն զանազան տնային կենդանիներ: Այդ ցանցի միջոցով էլ, մեր երկրի արտակարգ իրավիճակների համար պատասխանատուները, գոնե նախապես պատկերացում կունենան սպասվող երկրաշարժի մասին եւ պաշտպանողական որոշակի միջոցառումներ կձեռնարկեն:
Հասմիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Այս մասին մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում