Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանյանի վրա պիտի հարձակվեր, ապա ատրճանակը 3000 դոլարով վերադարձներ

Դեկտեմբեր 07,2011 15:04

Արթուր Բոլեյանի, Արմեն Քոչարյանի եւ Վահագն Ղազարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Դեռ մեկ տարի առաջ դեկտեմբերի 24-27-ը Սեւանի բնակիչ Վահագն Ղազարյանից Բոլեյանը ձեռք էր բերել «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 6 հատ 9 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ: Հետագայում դրանք իրացրել էր Վարդենիկի բնակիչ Արմեն Քոչարյանին:

Ըստ մեր աղբյուրի, Արմեն Քոչարյանն էլ նախնական համաձայնության գալով Արթուր Բոլեյանի եւ Վահագն Ղազարյանի հետ, մտադրվել էր Մարտունիի բնակիչ Կամո Ալեքսանյանից ավազակային հարձակմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող 10. 827. 000 դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումարը: Ճշտել էին, որ Կ. Ալեքսանյանն աշխատում է տարադրամի փոխանակման կետում, գիտեին նրա տուն գնալու ժամերը /ամայի դաշտերով, ոտքով, միայնակ, գիշերով/, ճշտել էին, որ «Ալեքսանյանը թուլակազմ, հիվանդ մարդ է»: Նաեւ այն, որ Ալեքսանյանի մոտ առկա է 30 000 դոլար գումար:

Տղաները Երեւանից Մարտունի էին «հրավիրել» Արթուր Բոլեյանին: Նրան էլ հատկացրել էին կրակայրիչ-ատրճանակ, «Մակարովը», բացատրել, թե ինչպես են հոպ-ստոպ անելու Ալեքսանյանին:

Ա. Բոլեյանը, սակայն, հանցագործությունը ավարտին չէր հասցրել:

Սեւանցի Վահագն Ղազարյանն էլ իմանալով, որ Արթուրն ու Արմենը նախապատրաստում են ավազակային հարձակում կատարել տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա, վտանգավոր բռնություն գործադրելով, ըստ գործի նյութերի, «ստեղծում է պայմաններ»: Ղազարյանը իր մոտ պահվող «Մակարով» տեսակի ատրճանակը՝ 6 փամփուշտներով, տրամադրում է Արթուրին:

Ի դեպ, ատրճանակը տալիս է պայմանով, որ հանցագործությունը կատարելուց հետո իր ատրճանակը վերադարձվի, հետն էլ՝ 3000 ԱՄՆ դոլար:

Մինչ Արթուրն ամայի դաշտերով ու գիշերով կհետապնդեր իր զոհին, Ղազարյանն ու Քոչարյանը հաջողությունից «նստել էին ասեղի վրա»՝

ապակյա տարայի մեջ լցրած թմրանյութն իրենց երակներում «քամելով»:

Արթուրի նկատմամբ Գեղարքունիքի մարզի դատարանը համաներում է կիրառել, նրան դատարանի դահլիճից ազատել, իսկ մյուս երկուսի գործը գտնվում է դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031