Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «ՀՀԿ-ն կարող է 80-90% էլ հավաքի»

Դեկտեմբեր 07,2011 15:25

«Հանրապետականը կարող է 80-90% էլ հավաքի, որովհետեւ մենք իրականում ընտրական գործընթացի որակական փոփոխություն չունենք: Շատ հիասթափված եմ պարոն Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների արձագանքով: Այդ կարգի կոշտ արձագանքը գործող իշխանության վարկին հարվածեց: Չեմ ուզում վատը տեսնել, բայց այդ վատը միշտ բերում, խոթում են մեր աչքը»,- այսօր «Հայելի» ակումբում, խոսելով ՌԴ Պետդումայի ընտրությունների հետեւանքների, հայաստանյան իրականության եւ քաղաքական դաշտի վրա դրա ազդեցության մասին, ասաց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Ըստ նրա, ռուսական Պետդուման ամբողջությամբ ներկայացնում է ռուսական իշխանական վերնախավը եւ ընդդիմադիր ակնարկներ չունի. «Այն սոցիալականացված է., կա մի հատված, որը ներկայացնում է հնի երազանքներով, ապրող արդեն միջին տարիքն անց կոմունիստներին, կա Ժիրինովսկի, որը ներկայացնում է ավելի ազգայնական տրամադրված մարդկանց: «Եդինայա Ռոսիան» եւ «Սպրավիդլիվայա Ռոսիան» առանձնապես իրարից չեն տարբերվում»: Ա. Մելիքյանը կարծում է, որ Հայաստանի պարագայում դեռ կա «Ժառանգությունը», որը  դեռեւս կարող է ունենալ պատգամավորական մանդատներ:

ՌԴ Պետդումայի ընտրությունների դիտորդական խմբի անդամ Արտակ Դավթյանը գտնում է, որ այն ինչ կատարվել է Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների ժամանակ, ճիշտ չէ պրոյեկտել Հայաստանի վրա. «Տարբեր են Ռուսաստանի ե’ւ մասշտաբները ե’ւ տրամադրությունները»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031