Լրահոս
Օրվա լրահոսը

Կցանկանայի թռչել. Գոռ Սուջյան

Դեկտեմբեր 07,2011 15:04

Մենք այս անգամ ժամադրվել էինք «Դորիանս» խմբի  մենակատար Գոռ Սուջյանի հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ նրանց ստուդիայում` ցուրտ և կիսամութ պայմաններում:

Ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Բակում կազմակերպում էինք համերգներ, երբ ես 14, 15  տարեկան էի, այդ ժամանակ նվագում էի հարվածային գործիքներ: Կաթսաներով սարքում էի դհոլ, բակում կար մեկը, ով ուներ փչացած սինթեզ ու էդպես համերգներ էինք անում: Այն ժամանակ դա հետաքրքիր երևույթ էր:  Բակում կարելի էր այդպիսի բաներ անել, բացի գործնագործ խաղալուց:

Հիշու՞մ եք Ձեր առաջին ժամադրությունը:

Դպրոցում եղել է, բայց  կոնկրետ տեղ չեմ հրավիրել, բուֆետ ասենք: Բուֆետ եմ հրավիրել մաքսիմում : Անունը չեմ հիշում: Հիշում եմ նաև մեր բակում կար մի աղջիկ, բայց էլի անունը չեմ հիշում. Վալենտինի տոնի կապակցությամբ նամակ էի գրել նրան, ավելի ճիշտ` քույրս էր գրել : Մեջը գրված էր նաև ժամադրության մասին: Ժամադրությունը եղել ա բակում: Չի տպավորվել մեջս շատ:

Իսկ առաջին ելու՞յթը տպավորվել է: Ե՞րբ եւ որտե՞ղ է եղել:

Առաջին ելույթը եղել է դպրոցում: Ելույթ բառը շատ պաշտոնական կլինի: Դպրոցում ա եղել, երբ որ կազմակերպվեց «Notre dame de paris» ռոք-օրերան, այդտեղ  եմ մասնակցել, ու առաջին ելույթս դա է եղել:

Մասնակցել եք «Հայ սուպերսթար» նախագծի առաջին եթերաշրջանին, այնուհետև հրաժարվել եք հետագա պայքարից: Ի՞նչն էր պատճառը:

Արսեն Գրիգորյանը (խուճուճ- Գ. Ս.) առաջարկեց, որ մասնակցեմ: Ասեցի` չէ, ասեց` պիտի գնաս: Ու հետո հասկացա, որ իմը չի: Ես մրցույթ ընդհանրապես չեմ սիրում: Եթե մարդն ունի իր անհատական ոճը, որը գտել է, ինքը չունի մրցակից: Մրցակից կարող են ունենալ միայն էն մարդիկ, ովքեր վերաբերում են ինչ-որ բանին որպես սպորտ:  Երաժշտությանն էլ կարան վերաբերեն ինչպես սպորտին: Բայց ինձ համար սպորտ չի, անսահմանություն ա:

Ձեր բնավորության ամենավատ գիծը:

Ալարկոտ եմ: Շատ քնել, ուշ արթնանալ, ուշանալ:

Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

Եթե հասկանամ, որ ինձ խաբում են և խաբելով օգտագործում: Համենայնդեպս, ես շատ ուշ եմ բռնկվում, բայց բռնկվելուց էլ` շատ ուժեղ եմ բռնկվում:

Տաղանդ, որով կցանկանայիք օժտված լինել:

Կցանկանայի թռչել: Երազում շատ շուտ-շուտ եմ թռչում: Թևերով չէ, ինչ-որ շատ անհասկանալի: Ոնց որ ինքնաթիռ լինեմ` առանց թևերի: Բայց, որ ասեմ կոնկրետ ինչ-որ տաղանդով օժտված լինեմ, ինչ որ Աստված տվել ա, ինձ դա հերիք ա: Մարդիկ կան` չեն նկատում՝ իրենց Աստված ինչ ա տվել ու չեն գնահատում: Բոլորս էլ ունենք լավ կողմեր ու տաղանդ, որը պետք է գիտակցել: Համենայնդեպս` կուզեմ մարդկանց օգտակար լինել, ու ինչ- որ տրվածա, կփորձեմ դրանով օգտակար լինել: Ավել բան չեմ ուզում:

Ունե՞ք սկզբունք, որից երբեք չեք հրաժարվի:

Ինքս ինձ չխաբել : Շատ դեպքերում խաբել եմ, երբ դեռ «հում» էի: Ինքս ինչ չխաբելու մեջ մտնում է նաև, որ չանեմ այն, ինչ պահանջում է շոու-բիզնեսը: Ես ընդհանրապես շոու-բիզնես բառը չեմ սիրում: Շոուն ինքն իրանով արդեն կեղծ է, բիզնեսն էլ ա կեղծ: Ես ինձ չեմ համարում շոու-բիզնեսի մարդ, համարում եմ երաժիշտ: Ես ձգտում եմ ոչ միայն Հայաստանի համար աշխատել, այլ նաև դրսի:

Ի՞նչ գույների մեջ եք տեսնում այսօրվա հայ երիտասարդին:

Մի քիչ մութ ավելի: Մութ բաներ շատ կան: Զիլյոնկան ինչ գույնի ա, կանաչա, բայց ուրիշ կանաչա: Զիլյոնկայի գույն : Կուզեմ, որ բոլորը բացի խոսելուց, ինչ-որ բաներ անեն: Երիտասարդները պիտի ավելի աշխատասեր լինեն: Ես էդ ինձ էլ եմ ասում, բայց ես փորձում եմ ուղղել ինձ: Պետք ա ուղղենք մեզ ու աշխատենք մեզ վրա: Մի անգամ հաղորդում եմ նայել, ցույց էին տալիս Չինաստանում, Ճապոնիայում կամ Ռուսաստանում ՝  ինչ արագ-արագ են մարդիկ շարժվում ու Հայաստանում` պատի տակ կանգնած, թզբեխով, սենց ` Գագոոոոոոոոո: Լռված. էդ բառնա ստեղ սազում:


Բացի երաժշտությունից, ունե՞ք ուրիշ նախասիրություններ:

Շատ-շատ են: Ամեն ինչից մի քիչ-մի քիչ սիրում եմ: Սիրում եմ մարտարվեստ:  Wing chune. այդպիսի մարտարվեստ կա: Սկսել եմ ինքս ինձ պարապել ինտերնետի միջոցով: Գիտեմ, որ սխալ եմ պարապում, բայց ինձ համար  հաճելի է:

Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հրաժարվել երաժշտությունից:

Ոչինչ: Այնքանով հնարավոր չէ, որ ամեն ինչի մեջ կարող ես համատեղել երաժշտությունը:

«Ես կուլամ» երգը շատերի համար դարձավ ամենասիրելին: Հիշու՞մ եք` ինչ հոգեվիճակով եք գրել այդ երգի երաժշտությունը:

Երաժշտությունը գրելուց չեմ մտածել, որ երգը կդառնա սիրված: Ես ընդհանրապես ոչինչ չափված չեմ անում: Անում եմ այն, ինչ որ մեջս կա: Ընկերոջս տանն եմ գրել, 4 տարի առաջ: Մի խումբ կար, որ շատ էի սիրում` «Ոստան հայոց», ու Կոմիտաս եմ շատ սիրում: Երևի իրենց ազդեցությունը կա այդ երգի մեջ:

Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք 2012 թվականին «Եվրատեսիլի» բեմում:

Ես չեմ կարող ոչինչ ասել, ես չեմ որոշողը: Որ ստացվի, ինչո՞ւ չէ: Պրոդյուսերը կասի ավելի ճիշտ` ներկայացնելո՞ւ ենք հայտ, թե՞՝ ոչ: Եվրատեսիլին այդքան լուրջ չեմ վերաբերում, տոն է, որին պետք է գնաս, տժժաս: Իհարկե, հնարավոր է, եթե ստացվի, մի խոսքով` մենք չենք որոշողը:

Գիտենք՝ «Դորիանս» խումբը շուտով կթողարկի նոր ձայնասկավառակէ: Մի փոքր պատմե՞ք այդ մասին:

Ձայնասկավառակը կոչվում է «Fly», որտեղ տեղ են գտելու 10 երգ: Երգերի ձայնագրման աշխատանքները կատարվել են նաև Բրյուսելում և Փարիզում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Երևան» փրոդակշնին և «Jameson» ապրանքանիշին` մեզ աջակցելու համար: Շնորհանդեսը տեղի է ունենալու հունվարի 12-ին՝ Պուշկինի 3 հասցեում գտնվող Ավանգարդ-ֆոլկ -ում : Շնորհանդեսը կանցկացվի փոքր սրահում ժամը 7-ից, որտեղ կցուցադրվեն նաև Դորիանսի երաժշտության տակ ստեղծված քանդակներ,նկարներ: Ժամը 9-ին մեծ սրահում կլինի համերգ:

Ժամադրության ժամանակ մրսած և հիվանդացած` Լիլիթ Սարգսյան

Հ.Գ. «Դորիանս» ֆեյսբուքյան խմբի պատին երեկ գրառում կար: Նշվում էր՝ խմբի անդամներից Էդգար Սահակյանի ընտանիքում  դժբախտություն է եղել: Ձայնասյավառակի շնորհանդեսի օրը փոխվել  է, նշանակվել հունվարի 12-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031