Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայցվորն ու Գագիկ Շամշյանը դատարան չէին ներկայացել

Դեկտեմբեր 07,2011 14:24

Այսօր ժ.12.30-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ, պետք է լսվեր Արամ Չատինյանի պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու մասին հայցն ընդդեմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի: Ոչ հայցվորը, ոչ պատասխանողը չէին ներկայացել թիվ 4 դահլիճ, ուր պիտի ընթանար դատական նիստը:

Դատավորին այլ բան չէր մնում, քան հետաձգել հայցի քննությունը: Այն նշանակվեց գալիք տարվա հունվարի 23-ին, ժ.12.30-ին:

Ի դեպ, մեր տեղեկություններով, հայցվորի ներկայացուցիչն է փաստաբան Արշակ Թովմասյանը: Հայցում միաժամանակ մի քանի լրատվամիջոցներում առկա տեղեկությունների մասին է ակնարկվում, սակայն հստակ չէ, թե Գագիկի ո՞ր լրատվամիջոցին տրված տեղեկությունները պիտի հերքվեն:

Հավանաբար, հայցվորի ներկայացուցիչը մինչ գալիք դատական նիստը կհստակեցնի իր դիրքորոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031