«Արամի խաչմերուկ» շարժումը երեկ՝դեկտեմբերի 6-ի երեկոյան, Արամի 30 հասցեում կազմակերպել էր բողոքի ակցիա: Նրանց կոչն էր` չքանդել Արամի 30 շենքը: Ըստ շարժման մասնակից Նարեկ Աշուղաթոյանի, շենքը Երևանի հին մնացորդներից մեկն է, և իրենք պայքարում են դրա քանդման դեմ: Բողոքի ակցիային մասնակցողները շենքի պատին փակցվեցին թղթե տոնածառներ: Մարդիկ այդ տոնածառների վրա փակցնում էին թղթեր, որտեղ նշված էր, որ իրենք դեմ են շենքի քանդմանը:
https://www.youtube.com/watch?v=IpBjnM9mCJQ&fb_source=message
Արամ Արարատյան