Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը շուտով ավարտին կհասցնի իր առաջին գիրքը: Նա գրողի ուղի չէր ընտրել, երգահանի համար առաջնայինը եղել է երաժշտությունը եւ ռադիոն: Ինչպես նա է անկեղծանում. «Երբ մարդ մեծանում է, գիրք գրելու ժամանակ է գտնում»: Իսկ ինչո՞ւ «Ցնցուղ»: Մեզ հետ զրույցում հեղինակը բացատրեց. «Անվանումը վերացական իմաստ ունի, կա մի ուրիշ ցնցուղ, որը պետք է բոլոր բացասական բաներից մաքրի մարդուն, լվանա»: Պատումի հիմքում մի կնոջ պատմություն է, որը փորձում է վերաարժեւորել բոլոր պատվիրանները, մաքրվել: «Ցնցուղը» ընթերցողի դատին կհանձնվի հաջորդ տարի, երբ լուծվեն բոլոր ֆինանսական եւ խմբագրական հարցերը:
ՍԻՐԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ