«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթաց գոյություն չունի, Մինսկի խումբը երբեք այդ հարցով չի զբաղվել, այլ շարունակում են օգտագործել կոնֆլիկտն իրենց շահերի համար»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը՝ ղարաբաղյան հարցը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, նա կարծիք հայտնեց, որ դա ձեւական բնույթ ունի, իրականում խմբի համանախագահները խնդիրը լուծելու քայլ չեն արել. «Լուրջ զարգացումներ չեմ սպասում»:
Պարոն Սեֆիլյանը մտահոգություն հայտնեց նաեւ բանակում տիրող իրավիճակի համար. «Ամենշաբաթյա զոհերը լուրջ թիվ են կազմում, բայց չպետք է մեղադրել հակառակորդին, այլ ՝ մեզ, որովհետեւ մեր քաղաքական եւ զինվորական վերնախավի համար մարդու կյանքը նշանակություն չունի: Միակ լուծումը այս համակարգի փլուզումն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ