Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարցիներին խաբած ՀԷԿ-ի տերը ԱԺ նախկին նախագա՞հն է

Դեկտեմբեր 07,2011 12:58

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղում գիշերային լուսավորության ցանց չկա, այն անհրաժեշտ է հատկապես անվտանգության նկատառումներով, որպեսզի սահմանամերձ գյուղում կանխվեն մթության քողի տակ հնարավոր ոտնձգությունները: Բայց փոքր համայնքի սուղ բյուջեն չի կարող հոգալ գիշերային լուսավորության էլեկտրաէներգիայի վճարը: Ոսկեպարցիները հայտնեցին, որ գյուղում փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու ժամանակ դրանց տերերը գյուղի բնակիչներին բանավոր հավաստիացրել են, որ պատրաստ են Ոսկեպար գետի ջրերով արտադրված էլեկտրաէներգիայից գյուղի փողոցների լուսավորության համար անվճար հոսանք տրամադրել: Սակայն դա չի արվել: Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանը հայտնեց, որ ՀԷԿ-ն աշխատեցնող «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ն տարածքի վարձակալության համար տարեկան Ոսկեպարի գյուղապետարանին վճարում է 30 հազար դրամ: Ոսկեպարցիները դժգոհ են, որ ՀԷԿ-ի աշխատանքի արդյունքում Ոսկեպար գետից այնքան ջուր են վերցնում, որ ամռանը գետում ջուր չի մնում, եւ ձկները ցամաքում խլրտում են: Ոսկեպարցիները ասացին, որ փոքր ՀԷԿ-ի փաստացի տերը ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031