«Առավոտի» տեղեկություններով, Ռուսաստանի իշխանությունները մշակել եւ Հայաստանի այսօրվա իշխանություններին պարտադրել են փորձում մի նախագիծ, համաձայն որի Հայաստանում եկող տարվա ԱԺ ընտրությունից հետո վարչապետ է դառնալուՌԴ քաղաքացի, ծագումով հայ տնտեսագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, եկող տարի 80-ամյակը նշող Աբել Աղանբեկյանը, կամ նրա որդին՝ եկող տարի 40-ամյակը նշող Ռուբեն Աղանբեկյանը, կամ 64-ամյա տնտեսագետ Գենադի Մելիքյանը:
Այս երեք անձինք էլ հայտնի են ոչ միայն Ռուսաստանում, այլ ողջ աշխարհում. տնտեսագիտության եւ տնտեսության կառավարման հարցերում հմուտ փորձագետներ են, զբաղեցրել եւ զբաղեցնում են բարձր պաշտոններ ինչպես մասնավոր ընկերություններում, այնպես էլ պետական կառույցներում: Օրինակ՝ Գենադի Մելիքյանը եղել է ՌԴ կենտրոնական բանկի փոխնախագահ:
Այս երեք անձանցից ոչ ոք Հայաստանում չի ծնվել: Վիրտուալ որոշ հանրագիտարաններում այս տնտեսագետների ազգությունը նշված չէ, որոշներում նշված է՝ ծագումով հայ ռուսներ:
Կարդացեք նաև
Հայաստանի պատկան կառույցների պարզաբանումները՝ առաջիկայում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ