Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. ԱՄՆ-ն կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին

Դեկտեմբեր 07,2011 11:26

Եթե մտածենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում՝ ակամա վիրավորած կլինենք, չէ՞, ե՛ւ նրան, ե՛ւ նրան նշանակողներին։ Ուրեմն, պետք Է ելնենք այն իրողությունից, որ լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում։ Առաջնորդվենք ըստ այդմ, ուրեմն, եւ տեսնենք՝ ինչ կստացվի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ահա, օրերս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն հնարավորինս արդար ու հնարավորիցս թափանցիկ։

Եթե պնդեմ, որ ԱՄՆ-ն այսպիսով կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, կզարմանա՞ք։ Մի զարմացեք, որովհետեւ վերոհիշյալ միտքը հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի մենթալիտետի մասին սերժանտական փիլիսոփայության կրողը լինելու պայմաններում միայն։ Սերժ Սարգսյանը դեռ 2003 թվականից թելում Է այն թելը, որ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում օրինական ընտրություններ անցկացնելու համար, բայց դե մեր ժողովրդի մենթալիտետն այն չէ, մեր ժողովրդի մենթալիտետը վատն է, մեր ժողովուրդը չի սիրում օրինականություն եւ ամեն անգամ ընտրությունների ժամանակ ինքնաբուխ կեղծիքների եւ ապօրինության Է դիմում։ Եվ ուրեմն, ըստ սերժանտական փիլիսոփայության, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանում ի սկզբանե բացառված է։ Հայաստանում ընտրությունները կարող են ազատ եւ թափանցիկ լինել այնքանով, որքանով հնարավոր Է մեր «ազգային մենթալիտետի» պայմաններում։

Եվ եթե այս տեսակետից ենք դիտարկում Հայաստանի վիճակը, հասկանում ենք, որ մեր երկրում տեղի ունեցած բոլոր ընտրություններն Էլ հնարավորինս արդար են եղել եւ հնարավորինս թափանցիկ։ Այսինքն, արդար եւ թափանցիկ են եղել այնքան, որքան հնարավոր է եղել «անցումային փուլում», «մեր մենթալիտետի» պայմաններում:

 

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031