ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին դեմ չէ, որ 2022 թվականին Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղափոխվի ձմեռ եւ դրա մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: Բանն այն է, որ Քաթարում ամռանը սնդիկի սյունը բարձրանում է +50 եւ ավելի աստիճան: «Ինձ անհասկանալի է, թե ֆուտբոլասերներն ինչպե՞ս կգնան Քաթար: Այդպիսի շոգին խաղից հաճույք ստանալը շատ դժվար է»:
Մինչ աշխարհի առաջնությունը Քաթարին հանձնողները վերջնական որոշում կկայացնեն, միլիարդատեր շեյխերի փողերն աշխատում են հրաշքներ գործելու վրա: Մասնավորապես, Քաթարի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենք ֆուտբոլասերներին արեւի կիզիչ ճառագայթներից պատսպարելու համար հատուկ արհեստական ամպ ստեղծելու ծրագիր են մշակել: Ամպերը կանդրադարձնեն արեւի ճառագայթները եւ հանդիպումները ստվերում անցկացնելու հնարավորություն կտան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ