Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավոր լինելը ազնվական կոչումի նման մի բան է դարձել

Դեկտեմբեր 07,2011 11:12

 Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ հարցազրույցից

– Որպես հնաբնակ՝ շատ կառավարություններ եք տեսել, գումարումներ։ Հիմա ԱԺ-ում տեղի են ունենում զավեշտական դեպքեր, ասենք՝ մեկ պատգամավոր է նստած լինում, նախարարը նայում է նրան ու ասում «հարգելի՛ պատգամավորներ»։ Կամ էդ շարիկմարիկներն էլ գիտեք։

– Դուք՝ լրագրողներդ, խորհրդարանի աշխատանքը մի քիչ այլ ձեւով եք պատկերացնում։ Որպեսզի ճիշտ պատկերացում ունենաք, համեմատեք այլ երկրների խորհրդարանների հետ։ Ես շատ խորհրդարաններ եմ տեսել եւ բոլոր խորհրդարաններում էդ հարցը՝ մարդկանց ներկայությունը, քվորումը չէ, որովհետեւ դա կարող են ռեգիստրացիայով ապահովեն, օրինակ՝ հիմա քիչ մարդ կա չէ՞ դահլիճում, բնական է ընդունվում։ Կլինի Գերմանիայի պառլամենտը, կլինի ՌԴ, Ֆրանսիա։ Պատգամավորը չինովնիկ չի, որ պտի ութ ժամ իրա աթոռին նստի։ Պատգամավորն իր կարծիքը տարբեր ձեւով դրսեւորելու տարբեր հնարավորություններ ունի, էդ թվում նաեւ քվեարկությամբ ու… Ես, իհարկե, ֆորմալ կողմն եմ ասում, որ ինքնին դա քննադատելի չի։ Բայց ես շատ լավ հասկանում եմ ենթատեքստը ու համաձայն եմ, որ պատգամավորների մի ստվար հատված կա, որոնց, իրոք, օրինաստեղծ աշխատանքը չի հետաքրքրում, նրանք ավելի շատ պառլամենտում են ուրիշ պատճառներով։ Չէ՛, էդ անձեռնմխելիությունը չի, ուրիշ հարց է, պրեստիժ… ազնվական կոչումի նման մի բան է դառել։ Կա, էդ կա, բայց էդպիսի մարդիկ կան ցանկացած պառլամենտում։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031