Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգության» ղեկավարն անձամբ ինքը ներողություն կխնդրեր

Դեկտեմբեր 07,2011 10:53

Հատված «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարցազրույցից

 Պարոն Հովհաննիսյան, «Ժառանգությունը» պահանջել էր, որ ՀՀԿն ներողություն խնդրի հանրապետական Առաքել Մովսիսյանի

արարքի համար, սակայն այդ հայտարարությունը որեւէ արձագանք

չունեցավ, եւ ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն անտեսեց այդ

պահանջը։ Դուք դա ինչպե՞ս եք գնահատում։

– Ներողություն խնդրելը ենթադրում Է ոչ միայն բարոյականություն,

այլեւ տղամարդու, քաղաքացու եւ ճշմարիտ կուսակցականի ուժ։ Եթե

այդ ուժը գտնի որեւէ մեկը, այդ թվում նաեւ ԱԺ նախագահի թեկնածուն, ինքը ներողություն կխնդրի, բայց ես ինքս չեմ ակնկալում, չեմ խնդրում: Ամեն մեկն իր չափանիշով պետք է երեւա մեր հասարակությանը: Եթե մեզ պատկանող պատգամավորն իրեն թույլ տա նման, ոչ միայն օտարածին բառապաշար, այլեւ նման բովանդակությամբ պախարակում իր գործընկերոջ նկատմամբ, ոչ միայն ներողություն ես կխնդրեի անձամբ, այլեւ այդ պատգամավորը պատիժ կկրեր: Ամեն մեկն իր եղանակով պիտի ցույց տա, թե ինչպես է վերաբերվում նման դրսեւորումներին: Դա անընդունելի է:

 

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031