Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետ. « Այն կարծիքին չեմ, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները… շատ նորմալ են»

Դեկտեմբեր 07,2011 10:36

Հատված Արմավիրի ՀՀԿ-ական մարզպետ, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Աշոտ Ղահրամանյանի հարցազրույցից։

Ինչպե՞ս կբացատրեք վերջին օրերին մարզում ՀՀԿԲՀԿ ներկայացուցիչների սրված հարաբերությունները։

 

– Ես չէի ասի, որ սրված են։

Բայց օրը ցերեկով մարզում կրակում են, որն ըստ մամուլի՝ դարձյալ կուսակցական հակասությունների պատճառով է։

– Որտե՞ղ են կրակել։

Ջանֆիդա գյուղում՝ ԲՀԿական պատգամավոր Ռուստամ

Գասպարյանի տան մոտակայքում։

– էդ դեպքում… Գասպարյա՞նն է ասել, որ կրակել են։

Այդ մասին մոտ մեկ շաբաթ է՝ ամբողջ մամուլն է բարձրաձայնել։ Իսկ Դուք տեղյա՞կ չեք, թե Ձեր մարզում ինչ է կատարվում։

– …Ես տեղյակ եմ ամեն ինչի մասին, բայց կարող է փողոցում ինչ-որ բան եղած լինի, դա վերաբերում է տա՞նը: Ես ամեն ինչից տեղյակ եմ, կարող է ինչ-որ փողոցում կրակոց եղած լինի։ Է հետո՞ ինչ, որ այդ փողոցի վրա Գասպարյանն է ապրում, բացի Գասպարյանից, էդ փողոցի վրա մարդ

չի՞ ապրում։ Եթե ինչ-որ մեկը խուլիգանություն է արել եւ կրակել է, անպայման պետք է հայտնաբերվի եւ պատժվի։ Իսկ ես այն կարծիքին չեմ, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները… շատ նորմալ են, կարող եք զանգահարել իմ տեղակալին, որը ԲՀԿ է, եւ հարցնել՝ ընդհանրապես այդ հարաբերությունների մեջ որեւէ փոփոխություն կա՞, թե՞ ոչ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031