Առաջին հայացքից այս վայրը կարող է թվալ սովորական ճապոնական ռեստորան, բայց սպասեք սպասարկմանը: Մարդկանց փոխարեն այս ռեստորանում աշխատում են կապիկ մատուցողներ: Այս կապիկ մատուցողները հագնված են տղամարդու և կնոջ հագուստներով, նրանք բացի մատուցողի պարտականությունները կատարելուց կարող են նստել ձեր կողքին ,կամ էլ ընկերակցել ձեզ:
Շատերը կարծում են, որ սպասարկումն այստեղ պետք է որ այնքան էլ լավը չլինի, սակայն մի շտապեք ենթադրություններ անել, քանի որ իրականում այս կապիկները ձեզ շատ լավ հասկանում են և կարող են բերել այն ինչ դուք ցանկանաք: Այս ռեստորանի տեր Կաորու Օցուկան ասում է,որ իրականում կապիկները ավելի լավ ծառայողներ են քան մարդիկ, և նույնիսկ իր տանը նա պահում է միայն կապիկ աշխատողների: Դե իհարկե հիմնական պատճառը նրանումն է, որ կապիկները փող չեն պահանջում իրենց կատարած աշխատանքի համար:
Պատրաստեց Արփի ԲԵՔԱՐՅԱՆԸ