Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այնուամենայնիվ, Թուրքիային փրկեցինք խայտառակությունից

Դեկտեմբեր 07,2011 10:14

Դեկտեմբերի 18-28-ը Թուրքիայի Մարդին քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի  կանանց թիմային առաջնությունում մասնակից երկրների չորս փոփոխություն է  կատարվել: Առաջնության պաշտոնական կայքէջում ԱՄՆ-ի, Կուբայի, Ալժիրի եւ Պերուի խորհրդանիշերին փոխարինել են Հայաստանի, ՀԱՀ-ի, Հնդկաստանի եւ  Հունաստանի պետական դրոշները:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կազմակերպիչների եւ մասնակից այս չորս երկրների հավաքականների միջեւ կազմակերպական եւ այլ բնույթի հակասություններ  էին առաջացել եւ Թուրքիայի շախմատային ֆեդերացիան հայտնվել էր մրցաշարի անցկացումը տապալելու իրական վտանգի առջեւ: Ուստի խայտառակությունից փրկվելու եւ մասնակից երկրների կազմը համալրելու նպատակով՝ ՖԻԴԵ-ի օգնությամբ, աջակցություն էր խնդրել նաեւ ՀՇՖ-ից, ինչն էլ բավարարվել է:  Այսպիսով, կանանց աշխարհի թիմային առաջնության վերջնական կազմն այսպիսին է.
Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Վրաստան, Հայաստան, Հնդկաստան,Հունաստան,  Վիետնամ, ՀԱՀ եւ Թուրքիա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031