Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կինը բուրդ ա, ինչքան չփխես, էնքան կփափկի»

Դեկտեմբեր 06,2011 23:39

Կամերային ազգային երաժշտական կենտրոնում կայացավ «Ապրելու համար» ֆիլմի շնորհանդեսը:  Ներկայացված էր այն կանանց հոգեվիճակը, ովքեր ենթարկվում են բռնության: «Ֆիլմը այնքանով է լավ, որ դակումենտալ չէ. այն իրական ֆաստերի վրա է հիմնված: Այստեղ չի ներկայացվում այն դաժանությունը, որը կա իրականում: Նկարահանված է այլ հարթության վրա, որտեղ ճնշվում է գեղեցիկը, որովհետև յուրաքնչյուր կին գեղեցիկ է յուրովի»,-ասում է ֆիլմի ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանը:

Դերասանուհի Նելլի Հովհաննիսյանը սիրով է համաձայնել խաղալ մի կերպարում, որն իրենը չէր. «Ես իմ մարմնավորած կերպարի հետ բոլորովին համաձայն չեմ: Եթե տղամարդը ինձ մատով անգամ դիպչի, չգիտեմ էլ` ինչ կլինի, բայց կան այդպիսի կանայք, ովքեր համաձայն են, երբ տղամարդը երբեմն էլ ձեռք է բարձրացնում կնոջ վրա»:

«Կինը բուրդա, ինչքան չփխես, էնքան կփափկի». ֆիլմում հնչած այս արտահայտությունը գրավել էր 63-ամյա մի կնոջ ուշադրությունը. նրան դուր էր եկել հենց այդ դերասանուհու կերպարը. «Հիմիկվա աղջիկներին, բոլորին մի ճիպոտ ա պետք ծեծելու համար: Իրանց բացում են, ընկնում են մեյդան. Էս ինչ վիճակ ա»,-ասում է նա` այնուհետև թեման շրջանցելով  բողոքում կանանց իրավունքների  «պաշտպան»  կազմակերպությունների «թեժ գծի» աշխատանքից. «Օրը 24 ժամվա համար փող են ստանում, բայց ոչ մի բանով չեն օգնում: Թեժ գիծը ձևական բնույթ է կրում: Շատ եմ զանգել, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել: Կարող ա պետությունը ճիշտ նշանակել ա, բայց մարդիկ իրանց դերը չեն կատարում: Էդ աշխատանքն էլ լրիվ ձևական բնույթ է կրում»:

Ֆիլմը արժանացավ ներկաների ուշադրությանը: Ավարտից հետո եղավ քննարկում ինչպես ֆիլմի, այնպես էլ խնդրի շուրջ, որտեղ հանդիսատեսի հուզող հարցերն հանգամանալից պատասխնեց կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031