Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 26-րդ հոդվածում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը: Իսկ թե որքանո՞վ է պաշտպանված յուրաքանչյուրի մտքի , խղճի և կրոնի ազատության իրավունքը, դժվար է ասել: Այսօր Հայաստանում գործում են տասնյակ աղանդներ և հարյուրավոր աղանդավորներ:
Ես ինքս որ աղանդավոր եմ, ոչ էլ ցանկանում եմ դառնալ, սակայն դեմ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել աղանդավորների դեմ: Այս աշխարհում ոչ ոք իրավունք չունի պայքարել ինչ-որ մեկի հավատալիքների դեմ: Անընդունելի է: Ինձ նյարդայնացնում է , որ գալիս եմ մեր տուն և ինձ ստիպում լսել ինչ-որ անհեթեթություններ: Դա է պետք արգելել:
Շատերը գտնում են, որ աղանդները խարխլում են հայ Առաքելական եկեղեցու հիմքերը: Իսկ ինչն է ստիպում մարդկանց դառնալ աղանդավոր: Գուցե ավելի կարևոր հարց է:
Եթե ՀՀ քաղաքացին տեսնում է բիզնեսմեն, շքեղ մեքենաներով շրջող քահանաներին, Աբովյան փողոցով «թզբեղ » ֆռացնող եկեղեցականի, ապա մեղմ ասած, չի ցանկանում մտնել հայ Առաքելական Սուրբ եկեղեցի:
Անուշիկ Բաղդասարյան