Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այսօր Aravot.am-ին տրամադրեց լուսանկար, թե ինչպես էր բեռնատար ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողատայով տեղափոխում մոտ 15 մետր երկարությամբ եղևնի:
Թե ո՞վ, ինչո՞ւ և որտե՞ղ է տեղափոխում այս եղևնին՝ դեռևս պարզ չէ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, թե մասնագետները հայտնել են, որ այս եղանակին նման մեծության եղևնի տեղափոխելը հանցագործություն է: Կամ եղևնին բերվել է Վրաստանից, կամ հատվել է Հայաստանում:
Հուսով ենք՝ պատկան մարմինները կհետաքրքրվեն այս փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բացառվում է՝ այս եղևնին տեղափոխվի Հանրապետության հրապարակ, քանի որ Հանրապետությունում արդեն տեղադրվել է Մայր տոնածառը:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի