Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանի հայտարարությունը ԱԺ-ում

Դեկտեմբեր 06,2011 18:54

Նոյեմբերի 30-ի արտահերթ նիստում տեղի ունեցավ հերթական տհաճ միջադեպը` «Ժառանգության» պատգամավորի ու Հանրապետականը ներկայացնող Առաքել Մովսիսյանի միջեւ, որի առթիվ լրատվության տարբեր միջոցներով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների կողմից տրվեցին որակումներ ու չհիմնավորված արդարացում այն մասին, թե «մեզ մոտ ամենաքիչն է լինում նման բան, իսկ ուրիշ խորհրդարաններում ավելի լուրջ հետեւանքներ ունեցող երեւույթներ են լինում»: Կարծես` 99_ի  հոկտեմբերի 27-ին մեր պետության գլխատումը հենց այս դահլիճում չի եղել:

Մինչդեռ, եթե տարբեր երկրների խորհրդարաններում նման երեւույթները հետեւանք կարող են լինել որեւէ հարցի շուրջ տարակարծության կամ խիստ սկզբունքային վեճի, ապա մեզ մոտ այն կարող է ծագել ընդամենն այն պատճառով, որ որոշ պատգամավորների բերում  են կոճակ սեղմելու եւ որեւէ օրինագծի կամ համաձայնագրի քննարկում իրենց համար մանկապարտեզ է հիշեցնում, որովհետեւ մանկապարտեզից այն կողմ կրթություն երեւի չեն ստացել: Մինչդեռ մեր ելույթներն ընկալել կարող են նրանք, ովքեր առնվազն ունակ են բարդ ստորադասական նախադասություն կազմել:

Կրկին անդրադառնամ Ազգային ժողովի լիազորություններին ու գործունեությանը` «ՀՀ–ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է  Ազգային ժողովը, որի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման  ու կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա»: «Ժառանգություն» խմբակցության եւ այլ խմբակցությունների որոշ պատգամավորներս` հավատարիմ կոչմանն ու ընտրողների առաջ հաշվետու լինելու  պարտականությանը, ԱԺ բերված ցանկացած օրենքի նախագծի վերաբերյալ  ծավալում ենք ազատ քննարկում եւ ներկայացնում մեր կուսակցության ծրագրերից բխող կարծիքներ ու առաջարկներ եւ քվեարկում` մեր ծրագրային դրույթներից ելնելով: Ասածս ինքնագովեստ համարողների համար մեջբերելու եմ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ Պարլամենտարիզմի կենտրոնի կողմից իրականացված «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ»  վերտառությամբ հրապարակման մեջ անցյալ չորս տարիներին մեր եւ կոալիցիայի գործունեության մասին տրված ընդամենը երկու գնահատական: «Խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմության ներկայացուցիչները, բոլոր դեպքերում, օրինագծերը ներկայացնողների կցկտուր եւ խճճված հիմնավորումներին ի պատասխան` բարձրաձայնում են նախաձեռնությունների իրական նպատակների ու շարժառիթների մասին հանրության մեջ շրջանառվող կարծիքները, որոնք շատ ավելի տրամաբանական ու համոզիչ են հնչում: Այնինչ` «Օրենսդիրի գործունեության ցուցանիշները վկայում են, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող հանրապետականներն ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները ավելի շատ ֆորմալ ներկայություն են ապահովում, բովանդակային մասն ապահովում է խորհրդարանական ընդդիմությունը» (2010թ.): Մեջբերման ավարտ:

Այնպես որ վստահ ենք, որ եթե իսկապես անցկացվեն արդար ընտրություններ, ապա հասարակությունը  քվեարկությամբ կասի, թե ո՞վ է «ամբախ-զամբախ» խոսողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031