Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը դարձել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ

Դեկտեմբեր 06,2011 18:39

Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն զբաղեցրել է ՙԳազպրոմբանկի՚ առաջին փոխնախագահի աթոռը: Նշանակման հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին:

«Գազպրոմբանկ» ԲԸ ռուսական առևտրային բանկն իր բոլոր հիմնական ցուցանիշներով ներառված է Ռուսաստանի խոշորագույն երեք բանկերի շարքում: Բանկը հիմնադրվել է 1990 թվականին: «Գազպրոմբանկ» ԲԲԸ -ն նաեւ «Առէկսիմբանկի» կանոնադրական կապիտալի 100 %-ի սեփականատերն է:

Բանկի նկատմամբ վերահսկողությունը պատկանում է «Գազֆոնդ» ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամին (50 % գումարած 1 բաժնետոմս): Ռուսաստանի գազային մենաշնորհատեր «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանում է բաժնետոմսերի ևս 41,73 %-ը: Բաժնետոմսերի 5,82 %-ը պատկանում է «Նոր ֆինանսական տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ին, որի բաժնետոմսերի 99,99 %-ը պատկանում է հենց «Գազպրոմբանկին»: Բանկի թոփ-մենեջերներն ուղղակի տնօրինում են բաժնետոմսերի ընդամենը 2,45 %-ը: Բանկի տնօրենների խորհրդի նախագահն Ալեքսեյ Միլլերն է:

Ըստ «ԱրմԻնֆո»-ի

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031