Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ արեւմտահայ գրող Համաստեղին նվիրված հուշ-ցերեկույթ:
ՙԻր կենդանության օրոք նա թողեց հարուտ գրական ժառանգություն, որ ժանրում էլ ստեղծագործեց, ստեղծեց իսկական գլուխգործոցներ՚,- փաստեց ՀՀ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանը:
Միջոցառման ընթացքում Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը ընթերցեց հատվածներ գրողի մի քանի գործերից, որոնք մեծ ջերմությամբ ընդունվեցին ներկաների կողմից: ՙԻր ծննդյան 70-ամյակի տոնակատարության ժամանակ, երբ ամբիոնի մոտ շնորհակալական խոսք էր ասում, մեծ գրողը հանկարծամահ եղավ, պատկերացնո՞ւմ եք հավաքվածների վիճակը, երբ իրենց սիրելի գրողն անշնչացած ընկավ՚,- հիշեց տիկին Խաչատրյանը:
Ցերեկույթի ավարտին ներկաներն առիթ ունեցան դիտելու Համաստեղի ՙԵրնեկ այն օրերուն՚ ստեղծագործության` ամերիկաբնակ բեմադրիչ Հրանտ Մարգարյանի բեմադրությունը:
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին Մ. Խաչատրյանը մեջբերեց Համաստեղի հետեւյալ խոսքերը, որ երբեք չեն հնանում. «Փառք ու պատիվ հայ մշակույթին՚:
Սիրանուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ