«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հ/կ-ն երկու տարեկան է, գործում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունի հզորացնել կանանց դերը տարածաշրջանում` բարձրացնելով նրանց իրավագիտակցության մակարդակը, զարգացնել ու խթանել նրանց ունակություններն եւ հմտությունները:
«Մեր գործունեության արդյունքում ունեցանք կարեւոր ձեռքբերումներ, ամենակարեւորը՝ 25 աշխատատեղի ապահովում, 895 շահառուներ: Մենք համագործակցում ենք մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի, տարածաշրջանի կրթական օջախների, Մեղրու եւ Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնների հետ եւ այլն: Իսկ Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հյուպատոսների հետ ունեցած փոխշահավետ համագործակցության շնորհիվ 115 ձեռքի աշխատանքներ վաճառվեց», – նշում է «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հ/կ նորընտիր նախագահ Քրիստինե Սաղաթելյանը:
Կենտրոնն արդեն մշակել է նոր ծրագրեր 2012 թվականի համար: Մտադիր են Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի հետ համագործակցելով դասընթացներ կազմակերպել՝ դպրոցականների շրջանում տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ:
Նախատեսում են բարձրացնել կանանց ներգրավվածությունը բիզնեսի, զբոսաշրջության եւ քաղաքականության ոլորտներում, կփորձեն ունենալ կին ներկայացուցիչ Կապան համայնքի ավագանիում: Նաեւ կստեղծեն բանավեճի ակումբ, որի ակտիվ մասնակիցները պետք է լինեն Կապանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ