«Одноклассники» սոցցանցում շուտով հնարավոր կլինի վերբեռնել սեփական տեսանյութերը: Այս մասին «РИА Новости»-ին է հաղորդել սոցցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը: «Մինչ այժմ նման հնարավորություն չի եղել, քանի որ մենք զգուշացել ենք պոռնկագրության տարածումից»,-ասել է Շիրոկովը:
Նման բովանդակությունից խուսափելու համար օգտագործողներն իրենք կկարողանան մոդերացիա անել, ինչպես դա արվում է լուսանկարների դեպքում:
Շիրոկովը չի հայտնել նոր հնարավորության գործարկման ամսաթիվը, սակայն խոստացել է, որ դա կլինի մոտակա ժամանակում:
«Одноклассники»-ն ռուսական ամենամեծ սոցցանցն է և LiveInternet-ի տվյալներով՝ ունի 26 մլն օգտագործող:
PCNews.am