Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանները կարծում են, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը պրոֆեսիոնալ չի կազմված

Դեկտեմբեր 06,2011 17:50

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը չի ծառայում բնապահպանական փորձաքննությանը: Ինչպես է արվում գնահատումը եւ փորձաքննությունը՝ հասկանալի չէ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Արման Վերմիշյանը:

«Սովորաբար նման օրենքները, առավել եւս փորձաքննության նման օրենքը, որ իսկապես հիմնարար օրենք է եւ սրանից է կախված, թե հետագայում ինչ խնդիրներ կառաջանան՝ այդ առումով օրենքը շատ թերի է, չի գործելու, ինչպես չի գործում նախկին օրենքը: Օրենքը պրոֆեսիոնալ չի կազմված, նույնիսկ ոչ պրոֆեսիոնալի աչքերով: Մատերի վրա կարող ենք հաշվել մարդիկ, որոնք կարդացել են օրենքը եւ պատրաստ են քննարկման: Քանի որ սա է Հայաստանում, օրենքը բերում են եւ առանց քննարկման, կնոպկաները սեղմելով ընդունում են, դրա համար էլ օրենք գրողները ինչ մտքներով անցնում է, գրում են, ընդունողներն էլ՝ ընդունում»,- ասաց բնապահպան Լեւոն Գալստյանը:

«Ցավն այն է, որ այս ոլորտում ենք աշխատում, մի քանի դեպք է եղել, երբ մենք տրամադրվել էինք մեր առաջարկներով հանդես գալ, սակայն իմացել ենք, որ առաջին ընթերցմամբ արդեն անցել է օրինագիծը»,- հավելեց Ա. Վերմիշյանը` դրական գնահատելով փոփոխություններ կատարելու պատրաստակամությունը: Բնապահպանության փորձագետը կարծում է, որ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, չնայած, հաշվի առնելով 2 անգամ խաբված լինելու հանգամանքը, հույս չունի, որ դիտողությունները համապատասխան մարմինները հաշվի կառնեն:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031