Դեկտեմբերի 6-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ջուջեւան գյուղում ծանր վիրավոր է Մանուշ Ծատուրյանը: «Շտապ օգնության» մեքենան մեկնել է Նոյեմբերյանից 7 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղ: Պարզվել է, որ բենզինի միջոցով իրեն հրկիզած Մանուշ Ծատուրյանը ստացած վերքերից արդեն մահացել է: Դեպքի վայրում եղել է նաեւ Նոյեմբերյանի ոստիկանությունը: 38-ամա Մանուշը տարիներ առաջ ամուսնանալով Վրաստանում բնակվող հայի հետ՝ ամուսնալուծվել էր: Նրա երկու որդիները գտնվում են հոր խնամքի տակ: Մանուշ Ծատուրյանը հաշվառված էր որպես հոգեկան հիվանդ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ