Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահների հայտարարությունը

Դեկտեմբեր 06,2011 16:53

Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոն եւ Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետի), ինչպես նաեւ Հայստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը:
Նրանք համաձայնության են եկել շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շարջանակներում եւ բարելավել մթնոլորտը խնդրի խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Որպես առաջին քայլ, նրանք համաձայնել են հավելյալ ջանքեր գործադրել գտնելու հրադադարի խախտման դեպքերի քննության կազմակերպան  մեխանիզմի մանրամասները:

Պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք են հայնտել, որ հակամարտության կողմերը չեն կարողացել վճռական քայլեր ձեռնարկել Դովիլում նախագահների հայտարարությունից հետո: Պատվիրակությունների ղեկավարները եւս մեկ անգամ բացառել են Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական կարգավորման հնարավորությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել համանախագահ երկրներին եւ պատրաստակամություն հայտնել նորից հանդիպել եւ շարունակել բանակցությունները համանախագահների հովանու ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031