Որոշ կուսակցություններ արդեն սկսել են քողարկված ընտրակաշառքներ բաժանել: Այս մասին այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած «Ինչպես դիմակայել հնարավոր ընտրախախտումներին» քննարկման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը: Ընտրակաշառք բաժանող կուսակցություններից նա առանձնացրեց ՀՀԿ ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին. «Հեռուստատեսությամբ Հանրապետական կուսակցությունը մեծամասշտաբ համերգներ է կազմակերպում,ու այդ բոլոր համերգների ժամանակ կուսակցության լիդերներն են հայտնվոմ՝ սկսած վարչապետից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ