Թաիլանդում անցկացվել է «ամենաերկար համբույր» մրցույթը, որին մասնակցել է 35 զույգ, որոնցից երեքը՝ նույնասեռականներ:
Համբույրի մրցույթը տեւել է հինգ ժամ. 35 զույգից առանձնացվել են երեքը: Ամենաերկար համբուրվողները, ընդ որում՝ առանց հանգստանալու, միմյանց «վայելել» են 3 ժամ 49 րոպե. երկրոդ տեղում հայտնվել է լեսբուհի զույգը՝ ուղիղ 3 ժամ համբուրվելով, իսկ երրորդ տեղում հայտնված թաիլանդցիները կարողացել են համբուրվել ընդամենը 2 ժամ 12 րոպե:
Հավելենք, որ մրցույթի մասնակիցների համար ամբողջ ընթացքում հնչել է ռոմանտիկ երաժշտություն եւ բոլորը եղել են միանման հագուստներով:
Հաղթող զույգը խոստովանել է, որ մրցույթը հավերժ միավորել է իրենց եւ որ այդ երկարատեւ համբույրի ժամանակ իրենց հոգիները վերջնականապես միացել են իրար: