Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամների համար աշխատանք չկա՞

Դեկտեմբեր 06,2011 15:57

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին կոնկրետ խոստումներ էր տվել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որ պիտի զբաղվեր նրանց մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ աշխատանքի տեղավորման հարցերով:

Հաշվի առնելով, որ մեր երկրում կա հաշմանդամություն ունեցող 180 հազար մարդ, այսինքն՝ պոտենցիալ 180 հազար քվե, մենք փորձեցինք պարզել, թե նրանց վստահությանն արժանանալուց հետո ԲՀԿ-ն այս տարիների ընթացքում քանի՞  հաշմանդամ մարդու է աշխատանքի տեղավորել: Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մեկ» կահույքի սրահների ցանցից մեզ ասացին, որ իրենք հաշմանդամություն ունեցող ոչ մի աշխատակից չունեն: Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ հաուսի» կադրերի բաժնից ասացին, որ իրենք ունեն 28 աշխատակից եւ նրանցից ոչ մեկը հաշմանդամություն չունի, «Մուլտի կոնցեռնի» մաս կազմող «Մուլտի սիթի Հաուս» ընկերության տնօրեն Գուրգեն Գաբրիելյանն էլ տեղեկացրեց, թե իրենք փոքր թիմ ունեն, բոլորը՝ դիզայներներ. «Այս պահին ճգնաժամի պատճառով միայն ես եմ աշխատում, ես էլ հաշմանդամ չեմ»:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող 180 հազար մարդուց մոտ 90 հազարը աշխատունակ տարիքի է եւ աշխատանք ունի նրանց ընդամենը 10-12 %-ը: Մենք հաշմանդամության խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններից էլ հետաքրքրվեցինք, թե հաշմանդամ մարդկանց աշխատանքի տեղավորելու հարցում ո՞ր ընկերություններն են աջակցել: Նրանք հիշեցին «ՎիվաՍելլին», «Օրանժին», «HSBC» բանկին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031